ՀՀ բուհերի ուսանողների թիմերն ուժերը չափել են «Kaspersky Cybersafety Games» մրցույթում


ՀՀ բուհերի ուսանողների թիմերն ուժերը չափել են «Kaspersky Cybersafety Games» մրցույթում

  • 04-10-2019 17:29:32   | Հայաստան  |  Կազմակերպություններ

 Կիբեռանվտանգության  ոլորտի միջազգային առաջատար «Կասպերսկի» ընկերությունը հոկտեմբերի 4-ին Երևանում անցկացրել է ուսանողների «Kaspersky Cybersafety Games» կիբեռանվտանգության մրցույթը, որին մասնակցել են ՀՀ բուհերի տեղեկատվական տեխնոլոգիաների և անվտանգության մասնագիտությամբ սովորող չորսական ուսանողներից կազմված թիմերը։
 
Մրցույթի բացումը կատարել է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի» ընկերության տարածքային ներկայացուցիչ  Արմեն Կարապետյանը։ Մինչ բուն մրցույթի մեկնարկը ընկերության Կենտրոնական Ասիայում և Մոնղոլիայում տարածաշրջանային գրասենյակի կոմերցիոն տնօրեն Վալերի Զուբանովը «Ինչպե՞ս մնալ լուսավոր կողմում» թեմայի շրջանակում ուսանողներին ներկայացրել է աշխարհում կիբեռանվտանգության ոլորտի արդի մարտահրավերները և դրանց դիմագրավելու համար «Կասպերսկի»-ի մշակած տեխնոլոգիաները և լուծումները։ «Գնահատե՛ք ոչ մեծ ընկերության ռիսկերը» խորագրով անցած «Kaspersky Cybersafety Games» մրցույթը  վարել է ընկերության Ղազախստանում, Կենտրոնական Ասիայում և Մոնղոլիայում կառավարման տնօրեն Եվգենի Պիտոլինը։
 
«Մրցույթը Հայաստանի բուհերի ուսանողներին հնարավորություն տվեց իրական կիբեռհարձակմանը մոտ պայմաններ առաջադրած խաղի միջոցով պատկերացնել, թե նրանք կիբեռանվտանգության ինչ խնդիրներ են լուծելու իրենց ապագա աշխատանքում։ Դա շատ օգտակար փորձառություն էր, որի շրջանակում ուսանողները ծանոթացան կազմակերպությունների կիբեռանվտանգության վրա մարդկային գործոնի ազդեցությանը, քանի որ աշխատակիցների կողմից կիբեռանվտանգության կանոններին հետևելը նույնքան կարևոր է, որքան կիբեռանվտանգության համակարգերի տեխնիկական ու ծրագրային հագեցվածությունը ու դրանք կառավարող մասնագետների գիտելիքները և արագ կողմնորոշվելու կարողությունը»,- նշում է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի» ընկերության տարածքային ներկայացուցիչ  Արմեն Կարապետյանը։ 
 
ՀՀ բուհերի ուսանողների «Kaspersky Cybersafety Games» կիբեռանվտանգության մրցույթի հաղթող, երկրորդ և երրորդ տեղերը գրաված թիմերին շնորհվեցին մրցանակներ, հանձնվեցին նաև խրախուսական մրցանակներ:
 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ