Instax ակնթարթային լուսանկարների տարափ Երևանում. Fujifilm Instax Mini 9 ֆոտոխցիկներն արդեն հասանելի են Հայաստանում


Instax ակնթարթային լուսանկարների տարափ Երևանում. Fujifilm Instax Mini 9 ֆոտոխցիկներն արդեն հասանելի են Հայաստանում

  • 04-10-2019 17:40:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հոկտեմբերի 3-ին Երևանում կայացավ Fujifilm Instax Mini 9 ֆոտոխցիկների գունառատ շնորհանդեսը, որին ներկա էին բլոգերներ, լուսանկարիչներ, դերասաններ, շոու-բիզնեսի և լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Երեկոն վարում էր  հաղորդավար Արման Մարգարյանը :
Instax ֆոտոխցիկը ակնթարթային լուսանկարներ ստանալու ամենահեշտ և արագ միջոցն է:   Ժամանակակից  տեխնոլոգիական պայմաններում  ակնթարթային լուսանկարն էլ ավելի արժեքավոր է մեր սմարթֆոնում  պահպանված հազարավոր լուսանակարների շարքում: Այս  նորարար տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ճանապարհորդելիս, տարբեր առիթներ տոնելիս և առօրյայում ֆիքսել կյանքի վառ և ուրախ պահերը և մի քանի րոպեի ընթացքում ստանալ պատրաստի գունավոր պատկերներ և հիշողություններ ունենալ ձեռքում : «Շոշափելի ինստագրամ». ահա, թե որն է Instax-ի գլխավոր առավելություններից մեկը: 
 
Տոնական երեկույթի ընթացքում Ֆոտոխցիկների լույսերի ներքո և DJ-ի վառ միքսերի ուղեկցությամբ  հյուրերը  անձամբ լուսանկարեցին և լուսանկարվեցին  Instax ֆոտոխցիկներով, փորձարկեցին տարբեր ֆիլտրեր և անմոռանալի դարձրեցին իրենց կյանքի ևս մեկ ուրախ ու գունավոր հիշողություն:  
 
Միջոցառման հյուրերի հավաստմամբ՝ ուրախալի է, այն  որ այսուհետ այս Instax ֆոտոխցիկներն  ու  ժապավեներն արդեն հասանելի են Հայաստանում:
 
«FUJIFILM-ի համար Instax ֆոտոխցիկների թողարկումը Հայաստանում մեծ առանջընթաց և մարտահրավեր էր: Վերջապես եկավ այն պահը, երբ ամենաթրենդային և գերժամանակակից ֆոտոխցիկները ներկայացրեցինք այնպիսի հեռանկարային շուկայում,  ինչպիսին Հայաստանն է»,- իր խոսքում նշեց FUJIFILM Russia  ընկերության զարգացման գծով տնօրեն  Կիրիլ Մարտինովը:  
 
Միջոցառման ժամանակ անցկացվեց հատուկ խաղարկություն, և արդյունքում 3 հաղթողներն ունեցան իրենց սեփական Instax Mini 9  ֆոտոխցիկները:   
 
«Շնորհակալ եմ նման վառ միջոցառում կազամկերպելու և հրավերի համար : Ինձ համար շատ հաճելի անակնկալ էր, երբ վիճակահանության ժամանակ իմ թիվը դուրս եկավ: Մինչ այսօր  առիթ չի եղել  օգտագորել և փորձարկել  Instax Mini, քանի որ  թե՜ ֆոտոխցիկները, թե՜ ժապավենները հասանելի չէին Երևանում, անհրաժեշտ էր պատվիրել:  Ֆոտոխցիկները  ոչ միայն գեղեցիկ լուսանկարում են, այլ նաև  հետաքրքիր և գունեղ են իրենց դիզայնով:  Ես իմ  Ֆոտոխցիկը  կնվիրեմ դստերս. նա շատ է  սիրում լուսանկարել և լուսանկարնվել»,-  նշեց միջոցառման հյուրերից  և խաղարկության հաղթողներից Լիլիթ Գալստյանը: 
 
Միջոցառման  հյուրերից   դերասանուհի հաղորդավարուհի Հերմինե Ստեփանյանն ասաց. «Աշխարհն այսօր շարժվում է վիզուալ արվեստի ճանապարհով, իսկ լուսանկարչությունը դրա անբաժան մասն է։ Յուրաքանչյուրը կարող է դառնալ լուսանկարիչ. մեր գաջեթները տալիս են այդ հնարավորությունը։ Սակայն շատ վաղուց մենք մոռացել ենք լուսանկարները տպագրելու մշակույթի մասին, իսկ այս Instax ֆոտոխցիկների շնորհիվ մենք վերականգնում ենք լուսանկարներ տպագրելու հին ու բարի ավանդույթը, այդպիսով խնայում ենք նաև մեր ժամանակը և տեղում հավերժացնում մեր կյանքի կարևոր  հիշողությունները»։ 
 
Շնորհանդեսին ներկայացված էր հայ լուսանկարիչ Հրանտ Խաչատրյանի lifestyle  լուսանկարների շարքը Instax-ի ձևաչափով:  
«Լուսանկարներիս շարքն էսքլյուզիվ է, և այն իրականացրել եմ Վենետիկում անցկացված կինոփառատոնի ժամանակ։ Լուսանկարչի տեսանկյունից Instax ֆոտոխցիկները շատ հարմարավետ  են՝ հատկապես միջոցառումներ լուսաբանելիս և   ժամանցային ձևաչափով հատուկ նախագծեր կամ պարզապես էքսպերիմենտներ իրականացնելիս։ Instax-ի գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է, որ լուսանկարվողը ստիպված  չի լինում երկար սպասել իր գունավոր պատկերին, այն հաճելի էմոցիաներ է պարգևում մարդկանց»,-նշեց Հրանտ Խաչատրյանը։
Միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան նաև ձայնային հաղորդագրություններ  ձայնագրել Instax mini LiPlay-ով, սելֆիներ անել բոլորի կողմից արդեն սիրված Instax SQ6-ով, Instax SQ 20-ի միջոցով տպեցին լուսանկարներ 20 վայրկյան տևողությամբ վիդեոհոլովակներից: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն