Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի 72 աշակերտների հիշատակության օրը


Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի 72 աշակերտների հիշատակության օրը

  • 05-10-2019 12:55:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայ Առաքելական եկեղեցին Քրիստոսի աշակերտների հիշատակության օրը տոնում է Վարագա Խաչին հաջորդող շաբաթ օրը:
 
Արարատյան հայրապետական թեմից մանրամասնում են, որ բացի 12 առաքյալներից Հիսուս ուներ նաև 72 աշակերտ, որոնց Տերն ուղարկեց Բարի Լուրը քարոզելու բոլոր ազգերին: Ցավոք, Ավետարանում նշված չեն բոլոր աշակերտների անունները: Ավետարաններում «աշակերտ» բառն ընդհանրապես գործածվում է Քրիստոսի բոլոր հետևորդների համար:
 
Հիսուս Քրիստոսն իր առաքյալներին և աշակերտներին «իբրև գառներ գայլերի մեջ»` երկու-երկու ուղարկեց` քարոզելու Աստծո Արքայությունը` ասելով. «Ով ձեզ լսում է, Ինձ է լսում, և ով ձեզ մերժում է, Ինձ է մերժում» (Ղուկաս 10:16): Առաքյալների և աշակերտների միջև գրեթե տարբերություններ չկան, նրանք ունեն նույն իշխանությունը և առաքելությունը (Ղուկաս 10:9, 9:1):
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play