Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին


Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին

  • 05-10-2019 13:57:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 5-ին շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ ծննդյան օրվա առթիվ:
 
 Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են,որ  Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Տաջիկստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունները հետագայում ևս կնպաստեն փոխշահավետ համագործակցության խորացմանը:
 
Հանրապետության նախագահը Էմոմալի Ռահմոնին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Տաջիկստանի բարեկամ ժողովրդին խաղաղություն և բարօրություն:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play