Մուշեղ Աբովյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով


Մուշեղ Աբովյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

  • 05-10-2019 15:39:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 4-ին հրամանագիր է ստորագրել՝ ավագ սերժանտ Մուշեղ Աբովյանին հետմահու Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին:
 
ՀՀ նախագահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք. «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Մուշեղ Ժիրայրի ԱԲՈՎՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play