Արգենտինայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության եւ<br /> ցուցարարների միջեւ<br />


Արգենտինայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության եւ
ցուցարարների միջեւ

  • 22-07-2009 16:35:00   | Արգենտինա  |  Միջազգային
ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Զանգվածային հուզումներ են տեղի ունենում արգենտինական Կորդոբա քաղաքում: Բանվորների բողոքի խաղաղ ցույցը վերաճել է բախումների ոստիկանության հետ: Հարյուրավոր աշխատավորներ տեղի իշխանություններից պահանջում էին, որպեսզի վերացվի վերջերս ընդունված օրենքը, համաձայն որի, գործատուն կարող է չվճարել արտաժամյա աշխատանքի համար: Ակցիան ավարտվել է իսկական փողոցային մարտերով. ցուցարարները գրոհել են ոստիկանների վրա, որոնք կրակել են ռետինե գնդակներով: Կարգի պահապաններին հաջողվել է ձերբակալել 11 ամենաակտիվ ցուցարարների: Չնայած դրան, բողոքի ցույցերը դեռ շարունակվում են, հաղորդում է «Վեստին»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play