Աբովյանի ամենամյա թատերական փառատոնի բացումը վստահված էր պարոնյանցիներին


Աբովյանի ամենամյա թատերական փառատոնի բացումը վստահված էր պարոնյանցիներին

  • 08-10-2019 11:36:35   | Հայաստան  |  Մշակույթ

 
 
Երեկ Աբովյան քաղաքում մեկնարկեց «Աբովյանի ամենամյա թատերական փառատոնը»: Հայաստանի թատերական գործիչների միության ջանքերով և Աբովյանի համայնքապետարանի աջակցությամբ անցկացվող փառատոնի բացումը վստահված էր Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին՝  «Գնա մեռի, արի սիրեմ» ներկայացմամբ: Աբովյանի Դրամատիկական թատրոնում մեծ ոգեւորությամբ եւ ծափերով ընդունեցին Երվանդ Ղազանչյանի բեմադրությունը:
 
Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանը նշել է, որ 4-5 տարի առաջ հանդիպելով ՀԹԳՄ-ի նախագահ Հակոբ Ղազանչյանին, որոշել են թատերական կյանքը զարգացնելու համար փառատոն կազմակերպել: «Այն մեր համայնքում արդեն պարբերական բնույթ է կրում: Փառատոնի ընթացքում ներկայացումներով հանդես են գալիս հանրապետության լավագույն թատրոնները»,-ասել է քաղաքապետը:
 
Հոկտեմբերի 7-11 անցկացվող փառատոնի մուտքն ազատ է: Այն նպատակ ունի աշխուժացնել թատերական կյանքը Կոտայքի մարզում, թատերասեր հանրությանը հաղորդակից դարձնել թատերարվեստի զարգացումներին, սևեռել ուշադրությունը դեպի թատրոն:
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play