Երևանում տեղի է ունեցել Արխանգելսկի առևտրի տան բացման հանդիսավոր արարողությունը


Երևանում տեղի է ունեցել Արխանգելսկի առևտրի տան բացման հանդիսավոր արարողությունը

  • 08-10-2019 12:30:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հոկտեմբերի 7-ին ներկա է գտնվել Երևանում Արխանգելսկի առևտրի տան բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՌԴ Արխանգելսկի նահանգապետ Իգոր Օռլովի գլխավորած պատվիրակությունը, ՏԿԵ նախարարության, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձինք։
 
Իր ողջույնի խոսքում նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ Երևանում Հյուսիսային հարևանի ներակայության բացումը երկար տարիների միջտարածաշրջանային բեղմնավոր և արդյունավետ համագործակցության արդյունք է. «Այս ներկայացվածությունը թույլ է տալիս գործարարներին էլ ավելի սերտ կապեր հաստատել և տեսական բիզնես գաղափարները վերածել իրական գործառնող ծրագրերի»,- հավելել է փոխնախարարը:
 
Երևանում «Արխանգելսկի տանը» ներկայացվելու են ձկնամթերք և Ռուսաստանի հեռավոր հյուսիսի այլ բարիքներ, գործելու են նաև զբոսաշրջության անկյուն, սանիտարա–առողջարանական բուժման կենտրոն, Պոմորիեի խոհանոցով ռեստորան, կոնֆերանս–դահլիճ, որտեղ տեղի են ունենալու շնորհանդեսներ։
 
Երևանում Արխանգելսկի առևտրի տան բացման որոշումն ընդունվել է Հայաստանում 2017 թվականի աշնանը տեղի ունեցած հայ-ռուսական միջտարածաշրջանային VI ֆորումում՝ Արխանգելսկի պատվիրակության հետ բանակցությունների արդյունքում։ Այնուհետև ՀՀ Վայոց ձորի մարզպետի՝ 2018 թվականի սեպտեմբերի 19-24-ը Արխանգելսկ իրականացրած այցի ընթացքում ստորագրվել է ՌԴ Արխանգելսկի և ՀՀ Վայոց ձորի մարզերի միջև 2018-2020թթ.  առևտատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար համագործակցության գործողությունների ծրագրի վերաբերյալ Համաձայնագիրը:
 
Ծրագրի շրջանակներում 2019 թվականի մարտի 18-ին Արխանգելսկում արդեն իսկ կայացել էր Հայաստանի առևտրային տան բացումը, որն այժմ դարձել է ձեռնարկատերերի խորհրդատվական կենտրոն և համագործակցության տարբեր ոլորտներում հաղորդակցության հարթակ:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն