Ջրանջատում Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում


Ջրանջատում Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում

  • 08-10-2019 13:01:04   | Հայաստան  |  Հասարակություն

 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 9-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի՝ Այգեստան թաղամասի 9-11, Օստրովսկու, Որմնադիրների,  Արհեստավորների, Աղյուսագործների, Սարի Թաղի 1-3 փողոցների և 1-10 շարքերի,  Խորենացու 65-231,  Քրիստափորի 12-120, Ծխախոտագործների 40-110, Սասունցի Դավթի 70/1, 70/2, 70/3 համարների ջրամատակարարումը:
 
       Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
 
08.10.2019թ.                                                                     «Վեոլիա Ջուր» ՓԲԸ
 
Նոյյան տապան  -   Հասարակություն