Արմեն Գեւորգյանը չի կարող լքել երկիրը. դատարանը մերժեց միջնորդությունը. armtimes.com


Արմեն Գեւորգյանը չի կարող լքել երկիրը. դատարանը մերժեց միջնորդությունը. armtimes.com

  • 08-10-2019 14:06:15   | ՀԱՀ  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, քիչ առաջ մերժեց Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի խափանման միջոց ստորագրությունը վերացնելու կամ ՀՀ–ից բացակայելու թույլտվություն տալու վերաբերյալ միջնորդությունը:
 
Այս մասին մեր հարցին ի պատասխան՝ ասաց Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
 
Վերջինս երեկ դատարանին միջնորդեց վերացնել Արմեն Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ դրա անհնարինության դեպքում թույլ տալ նրան մեկ շաբաթով բացակայել հանրապետությունից։ Ըստ այդմ՝ Արմեն Գեւորգյանը պետք է հերթական բուժզննությունն անցնի Ավստրիայում, ինչի վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր են ներկայացվել դատարանին։ Միաժամանակ Գեւորգյանը պետք է նաեւ գործնական հանդիպումներ ունենար:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը