Սադրանքը տապալվում է. փաստաբանը՝ Ռոբերտ Քոչարյանին ազատել պահանջող 36 անձի հայտարարության մասին

08-10-2019 22:01:59   | Հայաստան  |  Իրավունք
Հայտարարություն 
 


36 անձ հայտարարությամբ հանդես են եկել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու պահանջով: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. <<Սա Մարտի 1-ի գործ չէ, այլ Քոչարյանի հանդեպ քաղաքական հալածանք>>:
 
Որպես Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ՝ այս հայտարարությունը համարում եմ գլխավոր մեղադրյալի օգտին հայտարարություն: 36 անձի հայտարարությունը դեռ չի արտացոլում այն պատկերը, որ Ռ. Քոչարյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում:
Հայտարարության մեջ նշվում է, որ Մարտի 1-ի՝ դատաքննության փուլում գտնվող գործը չի տալու գլխավոր հարցի
պատասխանը՝ ո՞վ է մեղավոր 10 մարդու կյանքից զրկելու համար: Հայտարարության հեղինակ անձիք քրեական գործի նյութերին ծանոթ չեն, իսկ դատարանն էլ դեռ ապացույցները չի հետազոտել և քննարկման առարկա չի դարձրել 10 անձի սպանության հարցը: Եթե այս հայտարարություն անող անձիք մտահոգված են Հայաստանում անկախ դատական համակարգ ունենալու երազանքով, ապա, միանշանակ, պետք է հայտարարությամբ հանդես գային Ա. Դանիբեկյանի նկատմամբ 2 երիտասարդների գործողությունների անթուլատրելության մասին:
Այն, որ բանակը ներքաշվել է քաղաքական գործընթացների մեջ՝ թուլացնելով երկրի սահմանների անվտանգությունը, այն, որ խաղաղ ցուցարարների նկատմամբ զենք է կիրառվել, իսկ որոշ զինվորականներ առավել «սխրանք» գործելու համար պարգևատրումներ են ստացել գումարային տեսքով, ավելին, թաղային հեղինակությունները ներքաշվել են խաղաղ հավաքի մասնակիցերին ծեծելու և նրանց նկատմամբ բռնություն գործադրելու գործընթացում, սա պետք է անհանգստացներ այս 36 անձին,
այլ ոչ թե Նոր Հայաստանի լեգիտիմ իշխանությանը, որը գործում են ժողովրդավարական պետությանը համահունչ գործելակերպով:
 
Անհրաժեշտ է հասնել այն գիտակցմանը, որ թվերը որոշիչ չեն, սադրանքը տապալվում է, միայն կայուն է և աներկբա օրինականությունը՝ իբրև սոցիալական արդարությանը միտված սահմանադրական երաշխիք:
 
Մարտի մեկի գործով տուժող ներակայցուցիչ՝ Ա:Ղարագյոզյան
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 2664 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար