Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» համաժողովի մասնակից իրաքյան պատվիրակությանը

09-10-2019 16:33:20   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
Հոկտեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց հոկտեմբերի 10-14-ը Արցախում կայանալիք «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» համաժողովի մասնակից Իրաքի պատվիրակության անդամներին:
 


Ողջունելով պատվիրակության մասնակցությունը համաժողովին՝ Հայոց Հայրապետն ընդգծեց այդկերպ նրանց ավանդը հանդուրժողականության մթնոլորտի ձևավորման գործում, իբրև կարևոր նախապայման ժողովուրդների համակեցության և տարածաշրջանում
խաղաղության հաստատման համար։
 
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց երկու ժողովուրդների բարեկամությանը և առկա հարաբերություններին, կարևորվեցին հանուն խաղաղության գործադրվող բոլոր ջանքերը:
 
Խոսելով Մերձավոր Արևելքում վերջին տարիներին տեղ գտած ցավալի զարգացումների մասին` Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ Իրաքի ժողովուրդը Բարձրյալի օգնականությամբ կկարողանա հաղթահարել բոլոր մարտահրավերները և վերագտնել իր խաղաղ և բնականոն կյանքը։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 514 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար