Շենքերում բնակվողները պարտադիր վճարները կկատարեն անկանխիկ եղանակով. նախագիծ
09-10-2019 17:26:46 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
iravaban.net Նախատեսվում է «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» և «Համատիրության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարել:
Նախագծով նախատեսվում է, որ շենքերում բնակվողները պարտադիր վճարները կկատարեն անկանխիկ եղանակով: Համատիրությունը պարտավորվում է բանկային հաշվեհամար բացել:
Անկանխիկ եղանակով վճարման կարգը սահմանում է կառավարությունը:
Նախագծի հեղինակ՝ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի խոսքով, այսպիսով կապահովվի ողջ գործընթացի թափանցիկությունը, այն է՝ տեղեկատվության հասանելիության ապահովման իրավական հնարավորություն: