«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն ցանկանում է 6 ջրաղբյուրներից նոր ջրօգտագործման թույլտվություն ստանալ


«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն ցանկանում է 6 ջրաղբյուրներից նոր ջրօգտագործման թույլտվություն ստանալ

  • 10-10-2019 16:26:53   | Սյունիքի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

ecolur.org Հայաստանի ամենամեծ՝ Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն ցանկանում է 6 ջրաղբյուրներից նոր ջրօգտագործման թույլտվություն ստանալ:
 
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունում մշակվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի՝ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի վարչական տարածքում արդյունաբերական նպատակով՝ Ողջի գետից՝ 1300.0լ/վ, Սակքար գետից՝ 170.0լ/վ, Փուխրուտ գետից՝ 50.0լ/վ, Ձագեձոր գետից՝ 80.0լ/վ, Գեղի գետից՝ 380.0լ/վ և Գեղի գետի ջրամբարից՝ 370.0լ/վ ջրաքանակով ջրառի նոր ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
 
«Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
 
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2019 թ-ի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 16:00 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ», - նշված է շրջակա միջավայրի նախարարության տարածած ծանուցման մեջ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play