«Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այսուհետ համազգեստ են կրելու


«Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այսուհետ համազգեստ են կրելու

  • 10-10-2019 18:08:29   | Հայաստան  |  Հասարակություն

 
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղում տեղի է ունեցել անտառտնտեսությունների աշխատակիցների համազգեստների բաշխումը։ 
 
Միջոցառմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը, նախարարության Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Սամվել Սահակյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահե Մացակյանը, անտառտնտեսությունների տնօրեններ, անտառապետեր և անտառապահներ։ 
 
Վարդան Մելիքյանը շնորհավորել է անտառտնտեսությունների աշխատակիցներին անտառային համազգեստի ստացման կապակցությամբ, նշելով, որ անտառի աշխատակիցը պետք է ունենա անհրաժեշտ պարագաները և տեխնիկական միջոցները, որպեսզի կարողանա լավագույնս ապահովել և արդյունավետ իրականացնել թե անտառների պահպանումը, թե ընդարձակումը, թե էկոհամակարգերի զարգացումը։/ Հրազդան խոսք 2, սկսվում է 02,11-ից/։ 
 
ՀՀ կառավարության որոշմամբ 2018 թվականի պետական բյուջեից 37 միլիոն դրամ է հատկացվել համազգեստների և կոշիկների ձեռք բերման համար։ 
 
Վահե Մացակյանը համազգեստների առաջին խմբաքանակը հանձնել է ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն», «Իջևանի անտառտնտեսություն», «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղերին՝ ընդգծելով, որ անկախացումից ի վեր այս իրադարձությունն աննախադեպ է «Հայանտառ»-ի համար։ «Համազգեստը ոչ միայն ինչ-որ չափով լուծելու է աշխատակիցների սոցիալական խնդիրը, այլև կարևորելու է անտառի աշխատակցի դերը»-նշել է ՊՈԱԿ-ի տնօրենը։ /Հրազդան խոսք 2 «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահե Մացակյան մինչև 01,25-ը/։ 
 
Շրջակա միջավայրի նախարարության հետ իրականացվող՝ ՄԱԶԾ-ի «Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմումը անտառային և դաշտային հրդեհների կառավարման ներուժի զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» և «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղերին փոխանցվել է մեկական ամենագնաց ավտոմեքենա, որոնք կկահավորվեն համապատասխան սարքավորումներով և կօգտագործվեն հրդեհաշիջման նպատակով։
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն