Սերժ Թանկյանի «Գավաթ»-ը Լոս Անջելեսից հասավ Հայաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Սերժ Թանկյանի «Գավաթ»-ը Լոս Անջելեսից հասավ Հայաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 11-10-2019 18:30:53   | Հայաստան  |  Հասարակություն



 
Բոլոր նրանք, ովքեր չեն պատկերացնում իրենց լուսաբացն ու առօրյան առանց մեկ գավաթ սուրճի, այսուհետ ունեն սուրճի ընտրության ևս մեկ հնարավորություն: 
 
Հայկական շուկա է մուտք գործել Kavat (Գավաթ) առաջին օրգանիկ սուրճը, որի արտադրությունը նախորդ տարի սկսվել է Լոս Անջելեսում, իսկ արտադրության հեղինակը և բրենդի սեփականատերը  աշխարհահռչակ երգիչ, System of А Down ռոք խմբի հայազգի մենակատար Սերժ Թանկյանն է: 
 
Հայաստան ժամանած արտիստին սեփական բրենդի ներկայացման կապակցությամբ շնորհավորելու էին եկել Հայաստանի վարչապետը՝ տիկնոջ հետ, Երևանի քաղաքապետը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներն ու ընկերները: 
 
Տոնական երեկոյի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ոչ միայն տեղում վայելելու «Գավաթ» սուրճը, այլև իրենց հետ տանելու ինքնատիպ փաթեթավորմամբ և Սերժ Թանկյանի ստորագրությամբ կնքված տուփերը: 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն