Բեռլինում այրել են թուրքական դեսպանատան ավտոմեքենան


Բեռլինում այրել են թուրքական դեսպանատան ավտոմեքենան

  • 11-10-2019 17:07:20   | Գերմանիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Բեռլինում այրել են թուրքական դեսպանատան ավտոմեքենան։

Բեռլինում այրել են Թուրքիայի դեսպանատանը պատկանող ավտոմեքենան: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» լրատվական կայքը:

Անհայտ անձը կամ անձինք այրել են կայանած մեքենան, որն օգտագործման համար այլևս պիտանի չէ:
 
Դեսպանատունը դիմել է գերմանական համապատասխան կառույցներին, որպեսզի բարձրացվի անվտանգության մակարդակը դեսպանատան շրջանում, և որ մեղավորները պատասխանատվության կանչվեն հանցագործության համար:
 
Գերմանական ոստիկանությունը շարունակում է դեպքի հետ կապված քննությունը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը