Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենին

11-10-2019 17:31:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հոկտեմբերի 10-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի գլխավորած պատվիրակությանը:
 


Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը նշել է, որ հանդիպումը լավ հնարավորություն է մտքեր փոխանակելու Բանկի հետ գործընկերության վերաբերյալ, քննարկելու ընթացիկ ծրագրերը ու համագործակցության
հետագա ուղղությունները:
 
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Սեբաստիան Մոլինեուսը շնորհավորել է կառավարությանը վերջերս եվրապարտատոմսերի հաջող թողարկման, ինչպես նաև Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը բարձր մակարդակով անցկացնելու կապակցությամբ:
 
Զրուցակիցները քննարկել են թվայնացման, զբոսաշրջության, ջրային ռեսուրսների կառավարման, ոռոգման, էներգետիկ ռազմավարության և էներգաարդյունավետության ոլորտներին վերաբերող հարցեր և նախանշել այս ուղղություններով հետագա քայլերը:
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 649 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար