Հայաստանը արտակարգ իրավիճակում տարհանման գործողություններ իրականացնելու փորձ է վաստակել.1in.am

14-10-2019 10:45:21   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը:
 


 
-Պարոն Գանդահարյան, Հայաստանի ԱԳՆ-ն Սիրիայում ստեղծված իրավիճակը մտահոգիչ է համարում: Ձեր կարծիքով՝ ի՞նչ կարող է և պետք է անի Հայաստանը:
 
–ԱԳՆ-ի հայտարարությունը համարժեք է իրավիճակին՝ հատկապես իրավիճակի բնութագրման, ագրեսորի դատապարտման և համայն
քի պայմանների նկատառման առումով։ Հայաստանը առաջին անգամ չէ, որ դիմագրավում է հայ համայնքի վտանգվածության խնդրին և փորձ է վաստակել արտակարգ իրավիճակում տարհանման գործողություններ իրականացնելու։
 
 
Նախ՝ համայնքի պատասխանատուների հետ հակախուճապային տեղեկատվություն արտադրելու, ապատեղեկատվության դեմն առնելու և հակազդելու անհրաժեշտություն
կա։ Բազմակողմ դիվանագիտության կիրառումով միջազգային ճնշումը զորացնելու Թուրքիայի վրա, Սիրիայում դեսպանության արտակարգ ռեժիմով աշխատելու և ռազմական գործողությունների թեժացման դեպքում արտահանման գործողություններ իրականացնելու խնդիր կա։
 
-Նախկին իշխանության օրոք սիրիահայերը մի շարք դժգոհություններ ունեին, գալիս էին, ապա չհարմարվելով՝ հեռանում այլ երկիր: Դուք հետևում էիք Սփյուռքի նախարարության աշխատանքներին: Ի՞նչն էր թերի այս առումով:
 
 
-Խնդիրը վերաբերում էր ոչ թե դեպի Հայաստան տեղափոխման կամ տեղում օժանդակություն հասցնելուն, որը, ի դեպ, փայլուն կատարվեց, այլ հենց Հայաստանում բնակարանային և աշխատանքային հարցերի լուծմանը։ Չպետք է մոռանալ, սակայն, աշխատանքի խնդրին ամբողջ երկիրն է դիմագրավում։
 
-Պարոն Գանդահարյան, Հայրենադարձության օրենքի նախագծի վրա է աշխատում խորհրդարանը: Ինչ եք կարծում՝ որքանո՞վ է անհրաժեշտություն այսպիսի նախագիծը, և հնարավո՞ր է այսօր արդյոք հայրենադարձություն կազմակերպել։
 
-Հայրենադարձության օրենքը անհրաժեշտություն է այն պարզ պատճառով, որ ազգի մեծամասնությունը Հայաստանից դուրս է ապրում։ Հայրենադարձություն հասկացությունը համալիր ծրագրով պետք է ընկալել և փուլային իրականացնել։ Հիմնական տեղափոխման առընթեր մասնագիտական մարդուժը, Հայաստանում ուսանելը, հող գնելը, բնակարան ունենալը, ներդրում անելը, քաղաքացի դառնալը, կարծում եմ, հայրենադարձության հասկացության պիտի ներառել։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 447 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար