CNF-ի կողմից 344 հազար եվրո փոխանցվել է 4 ՊՈԱԿ-ների

14-10-2019 12:22:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
 Կովկասի բնության հիմնադրամի  /CNF/  կողմից կատարվել են  2019 թ. ֆինանսական տարվա երկրորդ  խոշոր գումարային փոխանցումները ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության  կազմում գտնվող   4 ՊՈԱԿ-ների՝   «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, «Դիլիջան»  և  «Արփի լիճ» ազգային պարկերին: Ընդհանուր առմամբ, փոխանցվել
է մոտավորապես 344 հազար եվրո: 
 
Մասնավորապես,  շուրջ 101 հազար  եվրո հատկացվել է  «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, 100 հազար եվրո՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, 98 հազար եվրո՝ «Դիլիջան»  ազգային պարկին, 45 հազար եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին: Տրված աջակցությամբ CNF-ը շարունակում է  համաֆինանսավորել բնության հատուկ պահպանվող տարածքների ընթացիկ ծախսերը, օժանդակել պահպանության արդյունավետ իրականացմանը եւ  նորարարական մոտեցումների ներդրմանը՝ բարելավելու ԲՀՊՏ-ների կառավարման արդյունավետությունը:
 
 Նշենք, որ գրեթե նույնաչափ առաջին փոխանցումներն արվել էին տարեսկզբին:
 
 CNF-ը 10 տարի աջակցում  և շարունակելու  է  օժանդակությունը  Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին, իրականացնելով իր ռազմավարական առաքելությունը՝ ապահովելու Հայաստանի ունիկալ կենսաբազմազանության պահպանությունը:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 347 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար