Աղքատության դեմքը հեռավոր գյուղերում


Աղքատության դեմքը հեռավոր գյուղերում

  • 14-10-2019 15:57:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները երկրորդ ամիսն է շրջագայելով Շիրակի մարզի սահմանային և հեռավոր, աղքատության առավել բարձր ցուցանիշներ ունեցող գյուղերը, բոլոր դպրոցահասակ երեխաներին, ինչպես նաև մանկավարժներին և աշխատակիցներին տրամադրում է աշնանային նոր և որակյալ բաճկոններ: Ինչպես նաև յուրաքանչյուր գյուղում այցելում են սոցիալապես առավել ծանր պայմաններում բնակվող մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքներին, փոքրիկ տեսանյութ են պատրաստում և հովանավորների օգնությամբ՝ զգալի աջակցություն ցուցաբերելով փորձում են դուրս բերել աղքատության ճիրաններից:  
 
Այսօր բարեգործական հերթական այցը կատարել են Ամասիայի փոքրիկ գյուղերից մեկը, դպրոցի սաներին նվերները բաժանելուց հետո այցելել են այդ գյուղում մոտ մեկ տարի առաջ ապաստանած ընտանիքներից մեկին: Ընտանիքի մայրը՝ Անժելան իր 4 մանկահասակ երեխաներով բնակվում է սոցիալական ծանր պայմաններում, թեև գոհ է, որ վերջապես մի բարի մարդ՝ այդ գյուղի ֆերմերներից մեկը, ում մոտ նա աշխատում է,  երեխաներին թեկուզև ժամանակավոր տանիք է տրամադրել և նա կարողացել է իր առողջ երեխաներին Երևանի օժանդակ գիշերօթիկ հաստատությունից տեղափոխել այդ գյուղի միջնակարգ դպրոցը:
 
Առավել մանրամասն «Շիրակ կենտրոնի» նախագահ Վահան Թումասյանի կողմից իր ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութում:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն