Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը Շվեդիայում է


Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը Շվեդիայում է

  • 14-10-2019 16:32:19   | Շվեդիա  |  Մամլո հաղորդագրություն

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա ճանաչողական այցով գտնվում է Շվեդիայում:
 
Այցը նպատակ ունի ամրապնդելու տարիների համագործակցությունը, զարգացնելու երկկողմ հարաբերությունները առողջապահության և բժշկական կրթության ոլորտներում:
 
Պատվիրակությունը Շվեդիայում ունենալու է տարբեր հանդիպումներ Յոնկոպինգ նահանգի ղեկավարության, ինչպես նաև առողջապահության համակարգի ղեկավար կազմի հետ: Այցի ընթացքում շվեդական կողմը կներկայացնի առողջապահության ոլորտը, բարեփոխումները և ծրագրերը:  
 
Նշենք, որ շվեդական կողմը մշտապես աջակցել է Հայաստանի տարբեր բժշկական հաստատություններին ու  մասնագետներին փորձի փոխանակման, ինչպես նաև առողջապահության քաղաքականության տարբեր փաստաթղթեր ուսումնասիրելիս մասնագիտական կարծիքի տրամադրման ուղղությամբ` օգտագործելով Եվրոպայի ու մասնավորապես` Շվեդիայի փորձը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն