Խաչատուրյան քույրերի հոր վերաբերյալ բժշկական փորձաքննության տվյալները հայտնի են

14-10-2019 17:43:52   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
shantnews.am Բժշկական փորձաքննությունը եզրակացություն է տվել, որ Խաչատուրյան քույրերի հայրը՝ Միխայիլը, իր դուստրերին սեռական բռնության է ենթարկել և սեռական հակում է ունեցել անչափահասների նկատմամբ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
 


Թե կոնկրետ ում նկատմամբ է սեռական հակում ունեցել Խաչատուրյանը, չի նշվում, սակայն ասվում է, որ դա տեղի է ունեցել առնվազն կես տարի: Համաձայն եզրակացության, որ տվել է սեքսապաթոլոգը, Միխայիլը ունեցել է «հիպերդերային սինդրոմ»` տղամարդը ատել է կանանց և նրանց հետ հարաբերություններում ցուցադրաբար
արտահայտել է իր դոմինանտությունը, մասնավորապես՝ վիրավորել է, ստորացրել, սպառնացել, բռնություն կիրառել, այդ թվում՝ զենքի օգտագործմամբ:
 
Միևնույն ժամանակ, հանձնաժողովը եզրակացրել է, որ Միխայիլը երբեք խրոնիկ հոգեկան խախտում, ինչպիսին է տկարամտությունը, չի ունեցել, սակայն ինչ-ինչ խախտումներ հայտնաբերել են նրա մոտ:
 
Տարբեր հիվանդությունների ֆոնին, որոնք ուղեկցվում էին հոգնածությամբ, գլխում ծանրության զգացմամբ, նաև քնի խանգարմամբ, Միխայիլի մոտ սկսվել էր անկայուն տրամադրություն, տագնապի զգացում, պոռթկունություն, կոնֆլիկտայնություն, մեղքի և էմպատիայի ցածր զգացում: Բացի դրանից՝ բժիշկները չեն հաստատել, որ նա ալկոհոլից կամ թմրանյութերից կախվածություն ունի:
 
Հոգեբաններն ասում են, որ սպանությանը նախորդող շրջանում Միխայիլը ինչ-որ հատուկ հոգեբանական վիճակում չի եղել, որը նրա վարքի վրա հատուկ ազդեցություն կթողներ:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 507 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար