«Թուրքիան չի դադարեցնի ռազմական գործողությունը Սիրիայում». Էրդողանի խոսնակ


«Թուրքիան չի դադարեցնի ռազմական գործողությունը Սիրիայում». Էրդողանի խոսնակ

  • 14-10-2019 18:08:25   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ չնայած արևմտյան երկրների հորդորներին՝ Անկարան չի դադարեցնի ռազմական գործողությունը Սիրիայում: Այս մասին տեղեկացնում է Sabah պարբերականը:
 
«Նրանք, ովքեր լռում էին, երբ Մոսուլում, Ռաքքայում և Դեր Զորում հազարավոր մարդիկ էին սպանվում, խուճապի մեջ են «Խաղաղության ակունք» գործողության հաջողությունից և կոչ են անում դադարեցնել այն, սպառնում են Թուրքիային պատժամիջոցներով: Բայց մենք կանգ չենք առնի, քանի չենք հասել մեր նպատակներին»,- գրել է Քալընն իր թվիթերյան էջում:
 
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը:
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play