Դոնալդ Թրամփ. «Խիստ պատժամիջոցներ են սպասվում Թուրքիային»


Դոնալդ Թրամփ. «Խիստ պատժամիջոցներ են սպասվում Թուրքիային»

  • 14-10-2019 18:23:52   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում գրառում է արել Սիրիայում վերջին զարգացումների և Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու թեմայի մասին: Նա նշել է, որ ԱՄՆ-ն չի ներգրավվի 200 տարի տևած պատերազմում, որն ընթանում է 2 խմբի  միջև (թուրքեր, քրդեր-խմբ.):
 
Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից իրականացվող «խաղաղության ակունք» ռազմագործողության թեմայի շուրջ ԱՄՆ նախագահն ասել է. «Առաջիկայում խիստ պատժամիջոցներ են սպասվում Թուրքիային»:
 
Դոնալդ Թրամփը գրառման մեջ, անդրադառնալով Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների շուրջ մարդկանց մտահոգություններին, հարց է բարձրացրել. «Իսկապե՞ս մարդիկ կարծում են, որ մենք պետք է պատերազմենք ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ: Անվերջանելի պատերազմներն ավարտվելու են»:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը