Հայաստանում կանցկացվեն Եգիպտոսի մշակույթի օրեր


Հայաստանում կանցկացվեն Եգիպտոսի մշակույթի օրեր

  • 14-10-2019 18:23:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 Հոկտեմբերի 15-18-ը Հայաստանում կանցկացվեն Եգիպտոսի մշակույթի օրեր: 
 
Միջոցառումներն իրականացվում են են 2017 թվականին ստորագրված «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2017-2020 թթ. մշակութային համագործակցության մասին» գործնական ծրագրի շրջանակում` ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպանության հետ համատեղ: 
 
Հայաստանում Եգիպտոսի մշակույթի օրերի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին, ժամը  19:00-ին, եգիպտահայ երգչուհի Անուշկայի և իր  նվագախմբի համերգով: Հոկտեմբերի 16-ին՝ ժամը  15:00-ին տեղի կունենա  Ռեդա ազգային պարային խմբի համերգը: Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 15:00-ին և հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:30-ին կցուցադրվեն  եգիպտական ֆիլմեր:
Բոլոր միջոցառումները տեղի կունենան Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի դահլիճում՝ Առնո Բաբաջանյան համերգասրահ /հասցե Աբովյան 2/: 
Մուտքն ազատ է: 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն