Հոկտեմբերի 15-ը մաքուր ձեռքերի համաշխարհային օրն է


Հոկտեմբերի 15-ը մաքուր ձեռքերի համաշխարհային օրն է

  • 15-10-2019 10:13:05   | Հայաստան  |  Հասարակություն



 
 
Ամեն տարի հոկտեմբերի 15-ին նշվում է  Մաքուր ձեռքերի համաշխարհային օրը: Որոշումն ընդունվել է 2008 թվականին` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ:
 
Սա առիթ է մարդկանց ևս մեկ անգամ հիշեցնելու, թե առողջության համար որքան կարևոր է  ձեռքերը կանոնավոր լվանալ:
Հիշեցնենք, որ չլվացված ձեռքերով մարդու օրգանիզմ են անցնում այնպիսի հիվանդությունների հարուցիչներ, ինչպիսիք են խոլերան, վիրուսային թոքաբորբը, հեպատիտը, գրիպը և սուր շնչառական վարակները: 
 
Այդ օրն իրականացվող լայնածավալ միջոցառումների նպատակը  մեկն է` հասարակայնության ուշադրությունը սևեռել այդ պարզ, սակայն շատ կարևոր հիգիենիկ գործընթացի անհրաժեշտության վրա` որպես բազմաթիվ  հիվանդությունների կանխարգելման հիմնական մոտեցում:   Այս տարի Մաքուր ձեռքերի համաշխարհային օրվան միացել է ԱՆ ենթակայության «Նորք ինֆեկցիոն հիվանդանոցը» ֆլեշմոբով:
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն