«Տարվա եղանակներ». Կամերային նվագախումբը և Գինեսի ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը հանդես կգան համերգով

15-10-2019 10:57:17   | Հայաստան  |  Մշակույթ
Գինեսի ռեկորդակիր, միջազգային մրցույթների հաղթող, ջութակահար Նիկոլայ Մադոյանը հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: «Տարվա եղանակներ» խորագիրը կրող համերգային երեկոն տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում հոկտեմբերի 17-ին, ժամը 19:30: Համերգին նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) կղեկավարի ՀՀ վաստակավոր արտիստ, դիրիժոր Կարեն Դուրգարյանը:
 


Կհնչեն Պագանինիի և Վիվալդիի ստեղծագործությունները: Համերգային երեկոյին կներկայացվի Վիվալդիի անմահ «Տարվա եղանակներ» ստեղծագործությունը:
 
Նիկոլայ Մադոյանը 1988թ. դարձել
է Պ.Չայկովսկու անվան Համամիութենական մրցույթի հաղթող՝ երիտասարդ կատարողների անվանակարգում` կատարելով Պ.Չայկովսկու ջութակի համերգը: 1991թ. դարձել է Գեորգ Կլլենկամպֆի անվան ջութակարարների միջազգային մրցույթի հաղթող: 1988թ. Մոնրեալում և Մյունխենում հանդես է եկել բարեգործական համերգներով և հասույթը ուղղել Սպիտակի ավերիչ երկրաշարժից տուժած հաշմանդամ երեխաների բուժմանը: Ելույթներ է ունեցել աշխարհի բազում սիմֆոնիկ նվագախմբերի հետ` հայտնի դիրիժորների ղեկավարությամբ: Ելույթ է ունեցել Տիվոլի և Կոնցերտբաու, Լոնդոնի Թագավորական փառատոնային, Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ համերգասրահներում, Միլանի Վերդիի թատրոնում և այլուր:
2004թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:
 
Բազմիցս հանդես է եկել Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ:
 
 
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 382 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար