ՀՔԱՎ։ Ակնհայտ ապացույցներ պարունակող քրեական գործով վարույթը Երևանի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Հ. Գասպարյանը կասեցրել է


ՀՔԱՎ։ Ակնհայտ ապացույցներ պարունակող քրեական գործով վարույթը Երևանի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Հ. Գասպարյանը կասեցրել է

  • 15-10-2019 11:11:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Տուժող Է. Մ․-ը նախաքննության ընթացքում բանկից պահանջել է բանկոմատի տեսագրությունները և ներկայացրել քննիչին: Տեսագրություններում պարզ երևում է դրամապանակն ու բանկային քարտերը գողացած անձի դեմքը։ Կանխիկացման տեսագրություններն ու հանցագործություն կատարած անձի արտաքին  տվյալներն ունենալով հանդերձ՝ կայացվել է քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշում:
 
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել Է․ Մ․-ը և հայտնել, որ 2019 թվականի հունիսի 27-ին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:30-11:40-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը թիվ 4 համարի երթուղային միկրոավտոբուսում իր ուսապարկից գաղտնի հափշտակել է շուրջ 2.500 ՀՀ դրամ արժողությամբ դրամապանակ՝ 3000 դրամ գումարով, նույնականացման, սոցիալական ու 3 բանկային քարտերով։ Դրանցից մեկով Բաղրամյան պողոտայում գտնվող «Ակբա-կրեդիտ ագրիկոլ» բանկի բանկոմատից նույն օրը մաս-մաս կանխիկացրել է 450.000 դրամ, մյուս բանկային քարտերով էլ նույն բանկոմատից կատարել  կանխիկացման փորձ: Արդյունքում Է․ Մ․-ին պատճառվել է 455.000 դրամի նյութական վնաս:
 
Տուժող Է. Մ.-ը ներկայացրել է հանցագործություն կատարած անձի տեսագրությունները, իրականացրել իրավապահ մարմնի գործառույթներ, այնինչ իրավասու մարմինը  փաստացի չի կատարել իրեն վերապահված պարտականությունները
 
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play