Անօդաչու թռչող սարքերի Digital «UAV» Forum 2019 միջազգային ֆորումը կկայանա Երևանում. «Արմենպրես»

15-10-2019 11:16:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող «Արհեստական բանականության և անօդաչու թռչող սարքերի, Digital UAV Forum 2019» միջազգային ֆորումը կկայանա սույն թվականի հոկտեմբերի 16-20-ը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և «Այբ» դպրոցի հիմքի վրա:
 


Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից, ֆորումի կազմակերպիչներն են «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ)» հիմնադրամը,  «Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը (ՄԱԻ)», «Այբ» դպրոցը, «Լոկատոր» փակ բաժնետիրական ընկերությունը և «ՀՀ Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միությունը (ՏՀՏԳՄ)»:
 
Ֆորումի գլխավոր գործընկերներն են Ավրորա Ֆորումը
և ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
 
Գործընկերներ՝ Սամարայի համալսարանը և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համակարգային ծրագրավորման ինստիտուտը:
 
Ֆորումն իրականացվում է գիտակրթական և գիտահետազոտական կազմակերպությունների կադրային պոտենցիալի զարգացման և ամրապնդման, ինչպես նաև տաղանդավոր երիտասարդներին գիտության, տեխնոլոգիաների և կրթության ոլորտներում ներգրավելու և համախմբելու համար նպաստավոր պայմաններ ստեղծելու  նպատակով:
 
Հոկտեմբերի 16-ից 20-ը ժամանակահատվածում կկայանան հետևյալ երեք միջոցառումները՝
 
- Գիտական կոնֆերանս. որտեղ կներկայացվեն և կքննարկվեն արդի գիտա-տեխնիկական և տեխնոլոգիական լուծումները արհեստական բանականության և անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ոլորտում,
 
- Հեքըթոն. Արհեստական բանականության և անօդաչու սարքերի  ոլորտում առկա գործնական խնդիրների լուծման համար: Հեքըթոնի արդյունքում ժյուրիի կողմից լավագույնը ճանաչված երեք թիմերը կարժանանան ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից սահմանված դրամական մրցանակների:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 409 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար