Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի նախագծման աշխատանքները մեկնարկել են


Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի նախագծման աշխատանքները մեկնարկել են

  • 15-10-2019 13:45:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
      Մեկնարկել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի նախագծման աշխատանքները։ Քաջարան-Ագարակ հատվածի վերակառուցումը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրասիական կայունացման ու զարգացման հիմնադրամի միջոցներով։ Ճանապարհահատվածի մանրամասն նախագծումը կիրականացնի միջազգային մրցույթում հաղթող ճանաչված իտալական «Այ Առ Դի Ինջենիրինգ և Ջի Փի Ինջեներիա» ՀԳ ընկերությունը:
 
Նախագծող կազմակերպության մասնագիտական թիմը նախորդ շաբաթ հանդիպել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի, Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչների հետ, ծանոթացրել նշված հատվածի նախագծման ընթացքի մանրամասներին, կատարել ճանապարհի վերակառուցման հետ կապված առաջարկներ։ Ըստ պայմանագրի՝ նախագծման աշխատանքները պետք է ավարտին հասցվեն 15 ամսվա ընթացքում։ Նախատեսվում է ճանապարհահատվածի վերակառուցումն իրականացնել 2021-23 թվականներին։
 
Հանդիպման ընթացքում հատուկ ընդգծվեց, որ Քաջարան-Ագարակ հատվածի վերակառուցումը կարևոր ծրագիր է թե՜ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի, թե՜ Հայաստանի համար։ Շեշտվեց, որ ճանապարհահատվածն ամենայն մանրակրկիտ կերպով պետք է նախագծվի, որպեսզի շինաշխատանքների մեկնարկից հետո նախագծային փոփոխությունների անհրաժեշտություն չառաջանա։ «Այ Առ Դի Ինջենիրինգ և Ջի Փի Ինջեներիա» ՀԳ ընկերության ներկայացուցիչները նշեցին, որ ընկերությունը մասնագիտացած է ճանապարհների, կամուրջների, թունելների նախագծման ուղղությամբ, ունի մեծ փորձ, և անելու են առավելագույնն այս նախագծի շրջանակներում լավագույն արդյունքի հասնելու համար։
 
Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են նաև տեղանքի կադաստրային քարտեզի, հողերի օտարման հետ կապված և բազմաթիվ այլ հարցեր։
Նախորդ շաբաթ Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության, Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի և «Այ Առ Դի Ինջենիրինգ և Ջի Փի Ինջեներիա» ՀԳ ընկերության ներկայացուցիչներն այցելել են նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4, տեղում ուսումնասիրել Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածը։ 
 
Վերադարձին կողմերն ամփոփել են այցելության արդյունքները, հստակեցրել աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր։ 
 
Տեղեկացնենք, որ Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածում (Ագարակ-Վարդանիձոր-Քաջարանի նախատեսվող թունելի մուտք) նախատեսվում է կառուցել II-րդ տեխնիկական կարգի (100 կմ/ժամ հաշվարկային արագությամբ) շուրջ 32 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատված:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play