Նրբերշիկով պատրաստված պիցցայի հետևնքով 14 երեխա հոսպիտալացվել է.ԱՆ

15-10-2019 15:15:48   | Հայաստան  |  Հասարակություն
 


 
Առողջապահության նախարարությունը տեղեկատվություն է ստացել, որ
Արտաշատի թիվ 5 դպրոցից նախնական տվյալներով 14 երեխա սրտխառնոցով և թուլությամբ հոսպիտալացվել է Արտաշատի բժշկական կենտրոն։
 
Տեղում ձեռնարկվել են միջոցառումներ, որի արդյունքում պարզվել է, որ երեխաները կերել են նրբերշիկով պատրաստված պիցցա։
Երեխաներից վերցվել են նմուշառումներ լաբորատոր հետազոտությունների համար, ինչպես նաև նմուշներ են վերցվել դպրոցի խոհանոցից և պիցցայի մնացորդներից։
 
Միաժամանակ, դեպքի առնչությամբ աշխատանքներ են իրականացվում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից։ Դպրոցում դադարեցվել է պիցցայի վաճառքը։
Ներկայումս երեխաները ստանում են համապատասխան բժշկական օգնություն: Վերջիններս գանգատվում են թուլությունից և սրտխառնոցից:
Այժմ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետներն աշխատում են դպրոցում` նման գանգատներով այլ երեխաներ հայտնաբերելու համար։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 533 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար