Ահազանգ չի եղել. ոստիկանությունը պարզաբանում է տարածել Դ. Սանասարյանի մասնակցությամբ վրաերթի վերաբերյալ. Ոստիկանություն


Ահազանգ չի եղել. ոստիկանությունը պարզաբանում է տարածել Դ. Սանասարյանի մասնակցությամբ վրաերթի վերաբերյալ. Ոստիկանություն

  • 15-10-2019 15:32:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ վրաերթի մասին ԶԼՄ-ներում և համացանցում տարածված տեղեկությունների վերաբերյալ հայտնում ենք, որ ներկայացվածի մասին ոստիկանությունում սեպտեմբերի 12-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից կամ որևէ քաղաքացուց հաղորդում կամ ահանզանգ չի ստացվել։
 
Այնուհանդերձ, հրապարակումների հիման վրա ոստիկանության Արաբկիրի բաժնում նախապատրաստվում են նյութեր և ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play