Տեղի է ունեցել Սասնա Ծռեր համահայկական շարժման ղեկավար կազմի ներկայացուցիչների արտագնա խորհրդակցությունը

15-10-2019 16:32:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


2019 թ․ հոկտեմբերի 15-ին ՀՀ Արցախի մարզում գտնվող Ամարաս վանական համալիրի տարածքում տեղի ունեցավ Սասնա Ծռեր համահայկական շարժման ղեկավար կազմի ներկայացուցիչների արտագնա խորհրդակցություն։ Քննարկելով Միացում գործընթացի հետ կապված խնդիրները, որոշվեցին դրա արդյունավետության էական մեծացման մոտեցումներն ու գործիքարանը։
 
Ի գիտություն ընդունվեցին խորհրդակցությանը ներկայացված սցենարային
մոտեցումները, որոնք հավանական են Արցախում քաղաքական կերպափոխման և Միացումն ամբողջացնելու համար։ Եվս մեկ անգամ հաստատվեց, որ Արցախում իշխող մաֆիայի օրոք բացառվում է Արցախում ազատ և արդար ընտրությունների անցկացումը և, առավել ևս, Միացման ամբողջացումը։
 
Ուստի անհրաժեշտ համարվեց մինչ ընտրությունները վերկուսակցական սկզբունքով ապահովել Միացման նպատակին հետամուտ ուժերի և անհատների համախմբում և համապատասխան քաղաքական բևեռի ձևավորում, որը պետք մշակի Արցախում գործող ռեժիմի հեռացման և Միացման օրակարգով ժողովրդին ոտքի հանելու, ինչպես նաև հետագայում անցումային կառավարումը, արտահերթ ընտրությունները և Միացումը կազմակերպելու Ճանապարհային քարտեզ և ձեռնամուխ լինի դրա իրականացմանը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև նշված նպատակների իրագործման կազմակերպչական խնդիրներ և ընդունվեցին համապատասխան որոշումներ։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 515 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար