Վիտալի Բալասանյանի տարօրինակ հայտարարությունը


Վիտալի Բալասանյանի տարօրինակ հայտարարությունը

  • 15-10-2019 17:33:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԼՂ հիմնախնդրի լուծման այն փաթեթը, որը կար նախքան Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, պետք չէ հրաժարվել դրանից: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը:
 
«Այդ փաթեթն ինչքան էլ հակահայ լինի, բայց դա մեկ փաթեթ է, որի շուրջ հավաքվում են ու խոսում: Երբ Փաշինյանն ասում է՝ նոր տեսլական եմ առաջարկել, Մինսկի խմբի այս տարիներին կատարած աշխատանքը հօդս է ցնդում: Եվ մենք տեսանք արտգործնախարար Լավրովի հայտարարությունը, Մինսկի խմբի համանախագահների, Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, որոնք բացասկան են պատասխանել Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությանը, թե Արցախը Հայաստան է և վերջ: Ի՞նչ է նշանակում՝ Արցախը Հայաստան է և վերջ: Մենք բոլոր գիտենք, որ Արցախը Հայաստան է, բայց այն քաղաքականությունը, որը պետք է վարենք ու վերջնական ստանանք քաղաքական լուծում Արցախի համար, հետևյալն է՝ Արցախի Հանրապետությունը պետք է վերադառնա բանակցային սեղան»,- ասաց նա:
 
Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, Բալասանյանը պատասխանեց. «Բայց Նիկոլ Փաշինյանը այն ուղեգիծը, որն ընտրել է, ես համոզված եմ, որ կա պայմանավորվածություն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որպեսզի այդ հայտարարություններն անի, որպեսզի Արցախը որպես սուբյեկտ չվերադառնա բանակցային սեղան»:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը