Սննդային թունավորմամբ Արտաշատի ԲԿ տեղափոխված աշակերտների թիվն ավելանում է


Սննդային թունավորմամբ Արտաշատի ԲԿ տեղափոխված աշակերտների թիվն ավելանում է

  • 15-10-2019 17:40:14   | Հայաստան  |  Հասարակություն

Արտաշատի բժշկական կենտրոնում ժամը 15։00-ի դրությամբ անհրաժեշտ բժշկական օգնություն է ստանում սննդային թունավորումով 23 աշակերտ։ Ավելի վաղ նրանց թիվը 19 էր:
 
Հիվանդանոցի «Ֆեյսբուք»-ի էջում նշված է, որ հոկտեմբերի 15-ին Արտաշատի թիվ 5 դպրոցից բժշկական կենտրոն են տեղափոխվել երեխաներ՝ սննդային թունավորում ունենալու կասկածանքով: Համապատասխան բուժզննում անցնելուց հետո, երեխաների մոտ ախտորոշվել է սուր սննդային թունավորում, որը գնահատվում է թեթև և միջին ծանրության: «Երեխաները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն, իրավիճակը վերահսկվում է»,-հայտնում են ԲԿ-ից:
 
ԲԿ է այցելել նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, ով կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանի և պատասխանատուների հետ այցելել է երեխաներին, տեղեկացել նրանց ինքնազգացողության մասին, զրուցել ծնողների հետ:
Նոյյան տապան  -   Հասարակություն