Մոլդովայի խորհրդարանում կներկայացվի Հայոց ցեղասպանության ճանաչման օրենսդրական նախաձեռնություն

15-10-2019 18:33:38   | Մոլդովա  |  Ի՞նչ է գրում մամուլը
Մոլդովայի խորհրդարանում շուտով առաջին անգամ կներկայացվի Հայոց ցեղասպանության ճանաչման օրենսդրական նախաձեռնություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «Accent tv»-ին, այս մասին Մոլդովայի խորհրդարանի Արտաքին քաղաքականության և եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նիստում նշել է ազգությամբ հայ պատգամավոր Հայկ Վարդանյանը (Gaik Vartanean):
 


Նա նաև Մոլդովայում հայկական համայն
քի ղեկավարն է, և մի քանի դեսպանների նշանակման վերաբերյալ լսումներին հարց է բարձրացրել՝ ուղղված Դմիտրի Կրոիտորին, որը Թուրքիայում Մոլդովայի դեսպանի թեկնածու է առաջադրվել:
 
«Հաշվի առնելով այն փաստը, որ շուտով Մոլդովայի խորհրդարանում կներկայացվի օրենսդրական նախաձեռնություն՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար, և Մոլդովան կարող է միանալ Եվրամիության երկրների մեծ մասին, ինչպես նաև Ռուսաստանին, որ արդեն ճանաչել են այդ փաստը, սա կարող է հանգեցնել Թուրքիայի կառավարության բացասական արձագանքին»,-նկատել է պատգամավորը:
 
Հայկ Վարդանյանը նաև նշել է, որ Թուրքիայի և Եվրամիության միջև անհամաձայնության առանցքային կետերից մեկն էլ այն է, որ Թուրքիայի կառավարությունը ժխտում է Հայոց ցեղասպանությունը:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 635 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար