ԱՆԹԻԼԻԱՍԻ ՄԷՋ ՄԻՋԻՆ ԱՐԵՒԵԼՔԻ ԱՐԵՒԵԼԵԱՆ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ՄՆԱՅՈՒՆ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲԻ ԺՈՂՈՎ

16-10-2019 09:54:42   | Լիբանան  |  Մամլո հաղորդագրություն
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի օրհնութեամբ եւ հրաւէրով, Երկուշաբթի, 14 Հոկտեմբերէն Երեքշաբթի, 15 Հոկտեմբեր 2019-ին, Անթիլիասի Մայրավանքին մէջ գումարուեցաւ Միջին Արեւելքի Արեւելեան Ուղղափառ Եկեղեցիներու Մնայուն Յանձնախումբի ժողովը։
 


Ժողովին մասնակցեցեան Գերշ. Տ. Նարեկ Արք. Ալեէմէզեան (Առաջնորդ Լիբանանի Հայոց Թեմի) եւ Գերշ. Տ. Մակար Եպս. Աշգարեան (Լուսարարապետ), Գերշ. Տ. Թոմաս Մետրոպոլիտ եւ Գերշ. Տ. Անկելոս Մետրոպոլիտ (Ղպտի Ուղղափառ Եկեղեցի) ու Գերշ. Տ. Ճորճ
Սալիպա Մետրոպոլիտ եւ Գերշ. Տ. Տանիէլ Քուրիէ Մետրոպոլիտ (Ասորի Ուղղափառ Եկեղեցի)։
 
Արամ Ա. Վեհափառ Հայրապետ ժողովական սրբազանները ընդունեց Վեհարանի իր գրասենեակին մէջ եւ ապա հրաւիրեց զանոնք իրեն սեղանակից դառնալու։
 
Ժողովական հայրեր քննարկեցին աստուածաբանական երկխօսութիւններու, միջ-եկեղեցական յարաբերութիւններու, ներ-եկեղեցական այցելութիւններու, քրիստոնեայ-իսլամ երկխօսութեան եւ Միջին Արեւելքի ներկայ ընկերաքաղաքական կացութեան վերաբերող հարցեր։ Անոնք նաեւ ծրագրեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի, Ն.Ս. Թաուատրոս Ա. Ղպտի Ուղղափառ Պատրիարքի եւ Ն.Ս. Աֆրամ Բ. Ասորի Ուղղափառ Պատրիարքի հերթական հանդիպումը, որ տեղի պիտի ունենայ Մայիս 2020-ին, Անթիլիասի Մայրավանքին մէջ։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 444 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար