Կանխվել են դատապարտյալներին արգելված իրերի փոխանցումները


Կանխվել են դատապարտյալներին արգելված իրերի փոխանցումները

  • 16-10-2019 14:45:36   | Հայաստան  |  Իրավունք

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Հրազդանի բժշկական կենտրոն տեղափոխված ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ս. Դ.-ն ցանկացել է օգտվել հիվանդանոցի զուգարանից:
 
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ  հիմնարկի աշխատակիցների կողմից, ըստ սահմանված կարգի, զուգարանում նախապես իրականացված զննությամբ լվացարանի տակից հայտնաբերվել է պոլիէթիլենային 1 փաթեթ, որում եղել է թմրամիջոցի նմանվող, ընդհանուր 0.4 գր քաշով, 2 բաժին սպիտակ, փոշենման զանգված:
 
Վերոնշյալ փաստի առթիվ հաղորդում է ներկայացվել ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժին: Հայտնաբերվածի բաղադրությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
 
Նախորդ օրը՝ ժամը 14:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, անձնական խուզարկության ենթարկելով ցմահ ազատազրկման դատապարտված Վ. Ն.-ին տեսակցության եկած մորը, որդու համար նախատեսված հողաթափի միջից հայտնաբերել են 40.000 ՀՀ դրամ և բջջային հեռախոսի բաժանորդային քարտ, իսկ գուլպայի միջից՝ հեռախոս:
 
Ըստ քաղաքացուհու բանավոր հայտարարության՝ վերոնշյալ արգելված իրերը ցանկացել է փոխանցել որդուն:
 
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play