Վրաստանը բաց կթողնի՞ Հայաստանի հացը


Վրաստանը բաց կթողնի՞ Հայաստանի հացը

  • 17-10-2019 10:16:03   | Հայաստան  |  Վերլուծություն

Ավարտվել է Վրաստանի նոր վարչապետ Գեորգի Գախարիայի Երեւան այցը: Վերլուծաբանները նշում են, որ Հայաստանը Վրաստանին ռազմավարական հարաբերություններ է առաջարկել, սակայն ճանաչողական այցի արդյունքները դեռ չեն հրապարակվում:
 
 
Մինչեւ այցը հաղորդվել է, որ քննարկվող թեմաներից մեկը կարող է լինել Վրաստանի տարածքով ցորենի փոխադրումը: 2018 թվականին Վրաստանը մտադիր էր արգելել իր տարածքով բեռնատարներով եգիպտացորենի ու ցորենի տեղափոխումը: Դա շատ անսպասելի էր, Երեւանն անմիջապես բանակցությունների մեջ մտավ, եւ արգելքը հետաձգվեց մինչեւ 2019 թվականի հոկտեմբերի 1-ը:
 
Փաշինյանի ու Գախարիայի հանդիպմանն այս հարցը լուծվե՞լ է: Տեղեկության բացակայությունը կարող է վկայել կամ լուծման բացակայության, կամ էլ օրակարգից հարցի դուրս գալու մասին:
 
Հայաստանի համար սա շատ կարեւոր հարց է: Կարծիք կա, որ Վրաստանի նախկին վարչապետը փորձում էր այդպիսով խթանել երկաթուղային փոխադրումները, քանի որ նախկինում ղեկավարել է երկաթուղիները: Բայց հազիվ թե դա լինի պատճառը:
 
Հարցն այնքան զգայում է, որ կարող է հիմնավորվել միայն լուրջ քաղաքական մտադրություններով: Հնարավոր է, Վրաստանում այդ մտադրությունը ձեւավորվել է թուրք-ադրբեջանական լոբբիի ճնշմամբ: Կամ էլ Թբիլիսին փորձում էր օգտագործել այդ հարցը որպես Ռուսաստանի վրա ազդեցության լծակ:
 
Ամեն դեպքում, դրանից ոչ մի լավ բան դուրս չեկավ: Այս տարվա հուլիսին լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ Վրաստանը հրաժարվել է արգելք դնելու մտքից: Չի բացառվում, որ դա ճիշտ է, եւ տհաճ հարցը հանվել է երկու երկրների հարաբերություններից օրակարգից:
 
Փաշինյանը Վրաստանին առաջարկում է հարաբերությունների ռազմավարական հայեցակարգ մշակել, ու եթե Վրաստանը համաձայնվի, «հացի» հարցը պետք է ներառվի դրանում: Հարեւան երկրները կարող են վիճել շատ հարցերում, բայց ոչ հացի:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն