«Թշնամի, թշնամի ասելով մեր բարեկամների թիվը չենք ավելացնի...». Կարեն Հովհաննիսյան
17-10-2019 12:07:35 | Հայաստան | Քաղաքական
Թուրքիայի Սիրիյաի հյուսիս փաստացի ներխուժումից հետո Հայաստանում մի տեսակ սրվել է պատմական հիշողությունների հետ կապված որոշակի դրվագներ:
Հայոց ցեղասպանության մեջ քրդերի ունեցած մասնակցությունից սկսած և վերջացած նրանց չվստահելուց:
Ասեմ, որ քուրդ ազգ, որպես այդպիսին գոյություն չունի, կան քրդական բազմաթիվ ցեղեր, տարբեր լեզվմտածողությամբ, անգամ իրար անհասկանալի բարբառներով, որոնց անգամ բարբառ չի կարելի համրել: Այդ ցեղերը նույնիսկ միմյանց են կոտորում հենց պատեհ առիթ է լինում, շատ ավելի թշնամի են , քան ասենք իրենց հավաքական ընդհանուր թշնամու՝ Թուրքիայի , հետ : Երբ մտաբերում ենք մեր պապերի պատմածը, որ թուրքն ու քուրդն են ձեռք ձեռքի տված մեզ կոտորել, ապա պետք է նաև մտաբերենք այն հիշողությունը, որը կրկին մեր պապերն են մեզ պատմել, թե ինչպես են քուրդը ընկերները, հարևանները փրկել իրենց ՝ թաքցնելով գոմում, այգում և այլուր (Սա հենց տարբեր ցեղերի ներկայացուցիչ լինելու հանգամանքն է) :
Եվ մի բան էլ... Այո, մեզ 1915թ.-ին ցեղասպանել են, բայց ես չեմ ուզում միշտ ապրել զոհի, ցեղասպանվածի կարգավիճակով, ու ես կուզեմ, որ բոլորս էլ պատրաստ լինենք, ոչ թե ինչ որ երկրի կողմից Ցեղասպանության ընդնուման , կամ այդ բառը արտասանելու համար ծափահարության, այլ պարզապես իրական քայլեր անենք ներկա խաղացողների հետ փոխշահավետ համագործակցության եզրեր գտնելու համար... Թե չէ թշնամի, թշնամի ասելով մեր բարեկամների թիվը չենք ավելացնի...