ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկել է «Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» խորագրով աշխատաժողովը


ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկել է «Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» խորագրով աշխատաժողովը

  • 17-10-2019 14:53:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Սույն թվականի հոկտեմբերի 17-ին ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց «Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» խորագրով աշխատաժողովը:
 
Աշխատաժողովի նպատակն է բարձրագույն կրթության երրորդ մակարդակում ուսուցման և հետազոտական աշխատանքների կազմակերպման, շնորհվող գիտական աստիճանների փոխճանաչման ոլորտում փոխանակվել փորձով: Երկօրյա աշխատաժողովի ընթացքում զեկուզումներով հանդես կգան Եվրամիության անդամ երկրներից ժամանած փորձագետներ և ոլորտի մասնագետներ: Զեկուցումներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական քարտուղար Ատոմ Մխիթարյանը, Էստոնիայի ակադեմիական փոխճանաչման տեղեկատվական կենտրոնի ղեկավար Գուննար Վահտը, Ռումինիայի դիպլոմների ճանաչման և համապատասխանեցման ազգային կենտրոնի գրասենյակի ղեկավար Ադրիան Իորդաչեն, Խորվաթիայի Գիտության և կրթության նախարարության բարձրագույն կրթության զարգացման բաժնի ղեկավար Անա Գորշիչը:  
 
Միջոցառումը կազմակերպվել է Եվրամիության կողմից՝ TAIEX ծրագրի շրջանակներում:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play