Ոռոգման ենթակառուցվածքներում կատարվող ներդրումները կնպաստեն գյուղատնտեսության զարգացման խթանմանը

17-10-2019 16:15:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 10 000 000 եվրո գումարի չափով ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի  նպատակն է տեխնիկական աջակցության և ներդրումների միջոցով նպաստել արդի ոռոգման զարգացմանը՝ վերացնելով ջրի պահեստավորման, ոռոգման ենթակառուցվածքների, հողերի կոնսոլիդացիայի, խորհրդատվական ծառայությունների ու վարկերի հասանելիության հետ
կապված խոչընդոտները: Ծրագիրը բաղկացած է 4 400 000 եվրո կազմող՝ Տեխնիկական աջակցության բաղադրիչից և 5 600 000 եվրո կազմող՝ Ներդրումային դրամաշնորհի բաղադրիչից: Ծրագրի շրջանակում, նախատեսվում է, մասնավորապես, ինստիտուցիոնալ աջակցություն ոռոգվող գյուղատնտեսության ոլորտում ներգրավված ազգային և տեղական շահառուներին, աջակցություն՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին, կոոպերատիվների զարգացմանը, պետական քաղաքականություն և բարեփոխումներ՝ ուղղված ջրային ռեսուրսների կառավարմանը և ոռոգման արդյունավետությանը, ոռոգվող գյուղատնտեսական արդյունքի բարելավում:
 
Անդրադառնալով համաձայնագրի նախագծին՝ կառավարության ղեկավարն ընդգծել է. «Պետք է երաշխիքներ ստեղծենք, որ արդյունքը վերջում ստանալու ենք: Մեր դառը փորձը ցույց է տալիս, որ գյուղատնտեսության և տարբեր այլ որոտների համար  գումարը գալիս է,  գումարը  բաժանում ենք,  գումարը ծախսվում է և արդյունքը չի ստացվում: Մեր նպատակը պետք է լինի, որ արդյունքը պարտադիր երաշխավորված ունենանք, և այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք»:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 392 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար