Կկարգավորվեն կենսաթոշակային ապահովության բնագավառում ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների իրավունքներին առնչվող հարաբերությունները


Կկարգավորվեն կենսաթոշակային ապահովության բնագավառում ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների իրավունքներին առնչվող հարաբերությունները

  • 17-10-2019 15:56:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Կառավարության հավանությանն է արժանացել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությունը: Փաստաթղթով կարգավորվում են կենսաթոշակային ապահովության բնագավառում ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների իրավունքներին առնչվող հարաբերությունները:
 
Համաձայնագրի նախագծով նախատեսվում է, որ աշխատողի կենսաթոշակային իրավունքները ձևավորվում և իրականացվում են այն պայմաններով և կարգով, որով ձևավորվում և իրականացվում են աշխատանքի տեղավորման պետության (որտեղ ձեռք է բերել աշխատանքային ստաժ) այլ քաղաքացիների  կենսաթոշակային իրավունքները: Նախատեսվում է նաև, որ կենսաթոշակն արտահանվելու է` յուրաքանչյուր պետություն հաշվարկելու և վճարելու է իր տարածքում ձեռք բերած աշխատանքային ստաժի համար` իր օրենսդրությամբ սահմանված կարգով` անկախ այն հանգամանքից, թե համաձայնագրի նախագծի անդամ որ պետությունում է բնակվում անձը (կենսաթոշակային ապահովության իրավունքի իրացման «համամասնական» սկզբունք):
 
Կենսաթոշակի չափը չի կարող նվազել, վճարումը չի կարող դադարեցվել համաձայնագրի նախագծի այլ անդամ պետությունում բնակվելու հիմքով: Համաձայնագրի նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո ձեռք բերված աշխատանքային ստաժի համար կենսաթոշակը կնշանակի և կվճարի այն անդամ պետությունը, որի տարածքում ձեռք է բերվել ստաժը: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play