Վայոց ձորի մարզում կհետազոտվի «մարդ-արջ» կոնֆլիկտը


Վայոց ձորի մարզում կհետազոտվի «մարդ-արջ» կոնֆլիկտը

  • 17-10-2019 16:24:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից ներկայացված «Մարդ-արջ» կոնֆլիկտի հետազոտմանն ուղղված ծրագիրը միակն է Հայաստանից, որն անցել է EOCA կողմից հայտարարված հեղինակավոր մրցույթի վերջին փուլ։ 
 
«Solving human-bear conflict in Vayots Dzor, Armenia» ծրագրի շնորհիվ հնարավոր կլինի նպաստել «մարդ-արջ» կոնֆլիկտի լուծմանը Վայոց ձորում։ Հայտնի է, որ Վայոց ձորում երբեմն «մարդ-արջ» կոնֆլիկտի հետևանքով տեղի բնակիչները կրում են նյութական վնասներ, իսկ կենդանին՝ դառնում է խոցելի։ Ծրագրի շրջանակներում իրականացվող հետազոտությունների և նոր մեթոդների կիրառման արդյունքում կառաջարկվեն և կներդրվեն կոնֆլիկտի լուծման տարբերակներ։
 
Հիշեցնենք, որ արդեն շուրջ երկու տարի է, ինչ FPWC Հայաստանում հաջողությամբ իրականացնում է արջերի փրկության մեծ ծրագիրը, ինչի արդյունքում Վայրի կենդանիների փրկարար կենտրոն է տեղափոխվել տարիներ շարունակ անազատության մեջ պահվող ավելի քան 30 արջ։
Թույլ տվեք մեր փորձն ու գիտելիքները ներդնել այս ծրագրի իրականացման գործում։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play