Գրիգորի Մարտիրոսյանը աշխատանքային այցով Քաշաթաղի շրջանում էր

17-10-2019 16:41:40   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
 

 
 
 
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 16-ին աշխատանքային այցով Քաշաթաղի շրջանում էր: Բերձորում առողջապահության, քաղաքաշինության և ֆինանսների նախարարների, շրջվարչակազմի ղեկավարի ուղեկցությամբ Գրիգորի Մարտիրոսյանը ծանոթացել է շրջանային բուժհաստատության ավարտական փուլի աշխատանքներին,
հանձնարարականներ տվել որակի խստիվ ապահովման, հետաքրքրվել կահավորման, համապատասխան սարքավորումների ներկրման գործընթացից:
 
Այնուհետև պետական նախարարը Աղավնո համայնքում ծանոթացել է «ԱՐԻ» ներդրումային հիմնադրամի և Արցախի կառավարության միջև կնքված պայմանագրով նոր 12 բնակելի տների շինարարության ընթացքին:
 
Կովսականում Գրիգորի Մարտիրոսյանը հրավիրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են համայնքի զարգացմանն առնչվող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամայիս Ավագյանը, ոստիկանության պետի տեղակալ Գագիկ Ղահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք:
 
-- 
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 443 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար