Անահիտ Ավանեսյանն ընդունել է Իտալիայի Սուրբ Կամիլլո Միաբանության Հայր Մարիո Կուկարոլլոյին

17-10-2019 16:59:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանն ընդունել է Իտալիայի Սուրբ Կամիլլո Միաբանության Հայր Մարիո Կուկարոլլոյին:
 


Վերջինս Շիրակի մարզի Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցում երկարատև, անմնացորդ և անշահախնդիր նվիրումով աշխատանքի համար պարգևատրվել է առողջապահության նախարարության պատվոգրով:
 
Անահիտ Ավանեսյանը
ողջույնի ու գնահատանքի խոսքեր է ասել` ընդգծելով, որ իր համար մեծ ուրախություն է պատվոգիր շնորհել կենտրոնի զարգացման գործում երկար տարիներ մեծ ավանդ ունեցող Հայր Մարիո Կուկարոլլոյին, ում ջանքերն ուղղված են ոչ թե Երևանում, այլ հեռավոր մարզերում բնակվող քաղաքացիների բուժօգնության ծառայությունները հասանելի դարձնելուն:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 426 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար