Լավ լուր. ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը շուտով ազատության մեջ կլինի
17-10-2019 19:11:46 | Հայաստան | Իրավունք
Լավ լուր.
Սիրելի հայրենակիցներ, հուսանք, որ շատ շուտով ևս մի նախադեպ կլինի, և սոցցանցերից, տեսանյութերից ու հաղորդումներից մեզ բոլորիս արդեն ծանոթ 《Մահապատժի》դատապարտված դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը, որը 25֊երորդ տարին է պատիժ է կրում և որը ոչ մեկին կյանքից չէր զրկել , շուտով ազատության մեջ կլինի։
ՀՔԾ֊ն, պրոբացիոն ծառայությունը և ՔԿՀ֊ն դրական բնութագրեր են տվել նրա համար և ուղարկել Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարան, Վաղաժամկետ ազատման։ Ստեփանի համար երաշխավորագրեր են տվել 7 պատգամավոր և այլ քաղաքական֊հասարակական գործիչներ։ Հուսով սպասենք լավ նորության։