ՃՏՊ Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհին. վարորդը տեղում մահացել է


ՃՏՊ Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհին. վարորդը տեղում մահացել է

  • 18-10-2019 10:53:44   | Հայաստան  |  Հասարակություն

«911» ծառայություն հոկտեմբերի 18-ին, ժամը 06:54-ին  ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ  «Mitsubishi Carisma» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վարուժան Ս., ծնված 1956 թ.) բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին և սահել ձորը (մոտ 3 մ). վարորդը տեղում մահացել է:
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
Նոյյան տապան  -   Հասարակություն