Դեսպան Հովակիմյանն իր հավատարմագրերը հանձնեց Սլովենիայի նախագահին

18-10-2019 14:21:06   | Սլովենիա  |  Մամլո հաղորդագրություն
 


Հոկտեմբերի 16-ին Սլովենիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը (նստավայրը՝ Պրահա) իր հավատարմագրերը հանձնեց Սլովենիայի Հանրապետության նախագահ Բորուտ Պախորին (Borut Pahor)։
 
Բորուտ Պախորը հաջողություն մաղթեց նորանշանակ դեսպանին՝ համոզմունք հայտնելով, որ երկկողմ
քաղաքական երկխոսությունը և տնտեսական հարաբերությունները կշարունակեն զարգանալ՝ ի բարօրություն երկու բարեկամ երկրների և ժողովուրդների։
 
Երախտագիտություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Հովակիմյանը վերահաստատեց իր հանձնառությունն՝ ակտիվ գործունեությամբ և համատեղ ջանքերով նպաստելու հայ-սլովենական հարաբերությունների զարգացմանն ու հետագա խորացմանը։
 
Առանձնազրույցի ընթացքում ՀՀ դեսպանը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները, ներառյալ՝ երկրում ընթացող բարեփոխումները: Կողմերը նաև մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ, ներառյալ՝ Սիրիայում Թուրքիայի ռազմական գործաղությունների վերաբերյալ:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 825 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար